Իտալիայի Կալաբրիա հարավային շրջանի Կրոտոնե նահանգի ափերի մոտ ավելի քան 30 մարդու մարմին է հայտնաբերվել:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Adnkronos գործակալությունը:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ նավակում, որով միգրանտներն ուղևորվում են դեպի Իտալիայի ափեր, ենթադրաբար, ավելի քան 100 մարդ է եղել: Այս պահին փրկվել է մոտ 50 մարդ, որոնումները շարունակվում են։