Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն նախաձեռնել է միջպետական արբիտրաժային գործընթաց Հայաստանի դեմ:
Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գերատեսչությունը, գործընթացը սկսվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրին համապատասխան և վերաբերում է 1991-2020 թվականներին «Հայաստանի կողմից Ադրբեջանի հիդրոէներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործմանը»։
Նշվում է, որ Երևանին ուղարկված արբիտրաժի մասին ծանուցման մեջ ադրբեջանական կողմը պահանջել է «վնասի փոխհատուցում և ֆինանսական փոխհատուցում»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել էր Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը: