Զենդեան պայմանագիր է ստորագրել HBO-ի հետ և այժմ մոտավորապես 1 մլն դոլար կստանա «Էյֆորիայի» երրորդ եթերաշրջանի յուրաքանչյուր դրվագի նկարահանումների համար: Այս մասին pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Puck News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Զենդեան յուրաքանչյուր դրվագի համար 500 հազար դոլար է ստացել։ Հոնորարի կրկնակի բարձրացումը նրան կդարձնի հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը:
Puck News-ի ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղն անվանում է Ջոն Կրասինսկին։ Պարբերականի տեղեկություններով՝ որպես «Ջեք Ռայան» սերիալի դերասան և գործադիր պրոդյուսեր՝ նա մեկ դրվագի համար վաստակում է 2 մլն դոլար։
Քևին Քոսթները «Յելոուսթոունում» մեկ դրվագի համար ստանում է 1,2 միլիոն դոլար։ Մեկ դրվագի համար 1 մլն դոլար են վաստակում նաև «Թեդ Լասսոյի» աստղ Ջեյսոն Սուդեյկիսը, Էլիզաբեթ Մոսը («Փայլողները» սերիալի վրա աշխատանքի համար), Մայքլ Քիթոնը («Կոտրելը»), Հարիսոն Ֆորդը և Հելեն Միրենը («1923»):