Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է RBC-ն: Նա The FIFA Best մրցանակին է արժանացել։
Մեսսին իր կարիերայում երկրորդ անգամ է դարձել The FIFA Best մրցանակի դափնեկիր՝ դառնալով տարվա լավագույն ֆուտբոլիստ: Պարգևատրումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։
Այս առումով ֆուտբոլիստը հավասարվել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին և լեհ Ռոբերտ Լևանդովսկուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի և կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները և ավագները մասնակցել են FIFA The Best տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և դարպասապահի քվեարկությանը և ընտրել են իրենց կարծիքով լավագույններին։