Երեւանի պետական համալսարանի ուսանողները մայրաքաղաքի կենտրոնում երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի, որը համընկնում է Սումգայիթի հայկական ջարդերի 35-րդ տարելիցի հետ։
Նրանք ձեռքներին պահել են «Կանգնի՛ր Արցախի կողքին. հանուն արդարության, խաղաղության և ժողովրդավարության», «Սումգայիթից մինչև Արցախի շրջափակում. մի՛ կրկնիր պատմությունը», «Զոհերը սպասում են արդարության» գրություններով պաստառներ։
Ուսանողները լուռ ակցիա են անցկացրել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց՝ երես թեքելով շենքից՝ այդպիսով բողոքելով ՄԱԿ-ի անգործության դեմ։
Ինչպես լրագրողներին հայտնեց ակցիայի մասնակիցներից Գոռ Ավալյանը, այն նպատակ ունի հիշեցնել աշխարհին Սումգայիթի ջարդերի և Արցախյան շարժման մասին։ «Աշխարհը պետք է խախտի իր լռությունը, փոխի իր վերաբերմունքը Արցախի հարցում»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցներից Սմբատ Ավանեսյանն էլ լրագրողներին ասա, որ ՄԱԿ-ից ակնկալում են ուշադրություն հրավիրել սահմանին գրեթե ամեն որ զոհված զինծառայողների վրա:
«Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում մեզ համար Արցախը և աշխարհի լռությունը Արցախում տեղի ունեցողի նկատմամբ մի քիչ տարօրինակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ կյանքեր են խլվում ամեն օր, այդ հարցերին պետք է լուծում տրվի, սպանվողները մեր եղբայրներն են: