Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է մայիսի 14-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ պահանջվում է»,- մեջբերում է հրատարակությունը երկրի խորհրդարանում Թուրքիայի ղեկավարի ելույթից։
Ավելի վաղ Էրդողանը քվեարկություն անցկացնելու համար ամենահարմարն էր անվանել մայիսի 14-ը։ Ավելի ուշ թուրքական հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժերի ֆոնին Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի էր ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել էր հզոր հետցնցումներով։ Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ մի շարք երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում մահացել է 45089 մարդ։