Մենք կարծում ենք, որ շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք խմբի առաքումը Լաչինի միջանց և Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար։ Այս մասին Գերմանիայի կանցել Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը ջանք չի խնայում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է ապակառուցողական քաղաքակնությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»,-հայտարարել է Փաշինյանը։
Այսօր ամենահրատապ խնդիրն, ըստ Փաշինյանի, նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակվելն էր, որի արդյունքում 120 հազար բնակիչներ հայտնվել են փաստացի շրջափակման մեջ։ «Ադրբեջանի այս գործողությունները Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտման համակարգված քաղաքականության մի մասն է։ Կարևոր է ընդգծել, որ մենք կարծում ենք, որ շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք խմբի առաքումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոցման համար»,-հայտարարել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև Արտադատության միջազգայն դատարանի փետրվարի 22-ին կայացրած վճռին, որն իրավական պարտավորություններ ենթադրող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորատին միջոցների անխափան տեղաշարժը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:
Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։