ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչը մեկ ժամում չորս ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 32-ամյա Ջեյմս Հալսին տուն էր գնում և հայտնվել ձնաբքի մեջ: Նա դուրս է եկել ճանապարհի եզր, որպեսզի անցնի հանդիպակաց մեքենան, բայց վնասել է առջևի անիվը։ Մինչ նա սպասում էր քարշակին, մեկ այլ մեքենա բախվել է իր մեքենային: Այս անգամ տղամարդը ձեռքի վնասվածք է ստացել: Վիրակապի կիրառման ժամանակ նրան հարվածել է մեկ այլ մեքենա։
Որոշ ժամանակ անց բժիշկները ժամանել են վթարի վայր և Ջեյմսին տեղափոխել հիվանդանոց։ Սակայն շտապօգնության մեքենան ևա վթարի է ենթարկվել։ Տղամարդուն, այնուամենայնիվ, տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ վիրակապել են ձեռքը և ուղարկել տուն: Պարբերականի տվյալներով՝ բոլոր վթարները տեղի են ունեցել մեկ ժամվա ընթացքում: