Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը պաշտպանել են թագավորական նստավայրից Սասեքսներին՝ Մեգան Մարքլին ու արքայազն Հարիին վտարելու Չարլզ III-ի որոշումը, հայտնում է Express-ը։
«Նրանք լիովին պաշտպանում են Չարլզի որոշումը: Ուիլյամը և Միդլթոնը, հավանաբար, չեն ցանկանում, որ Հարին և Մեգանը լինեն իրենց հարևանները»,- հայտնել է թագավորական ընտանիքի նախկին թղթակից Ջենի Բոնդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին արձագանքել են թագավորական նստավայրից իրենց վտարմանը։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Հարին և Մեգանը կներկայանան Չարլզ III-ի թագադրմանը, որը տեղի կունենա մայիսի 6-ին։ Ավանդաբար արարողությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում։
Հիշեցնենք, որ Չարլզ III-ը արքայազն Հարիին և Մեգանին «վտարել է» Մեծ Բրիտանիայից։ Նստավայրն առաջարկել են արքայազն Էնդրյուին, սակայն նա դեռ վերջնական որոշում չի կայացրել տեղափոխվելու մասին: