Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» բեսթսելլերի հիման վրա ֆիլմի նկարահանումները մարտի 8-ին մեկնարկելու մասին։ Նա պարզաբանել է, որ նկարահանման գործընթացը կտևի մինչև ապրիլի սկիզբ, «մինչ սարերում ձյուն է տեղում», իսկ պրեմիերան, ըստ ռեժիսորի, նախատեսվում է անցկացնել մինչև 2023 թվականի վերջ։
«Մանյունյային ամանորյա արկած է սպասվում: Բուն արկածի մանրամասներին կծանոթանաք քիչ ուշ»,- գրել է նա՝ հավելելով, որ ֆիլմը նկարահանելու է Անդրեասյան եղբայրներ կինոընկերությունը, իսկ ֆիլմի ռեժիսորը կլինի Արման Մարությանը։
Փետրվարին Անդրեասյանը հայտարարեց գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» բեսթսելլերի հիման վրա անիմացիոն սերիալի թողարկման մեկնարկի մասին։ «Սկսում ենք «Մանյունյա» անիմացիոն սերիալի արտադրությունը։ Անհամբեր սպասեք հաջորդ տարվան: Հրաշք կլինի»,- գրել է ռեժիսորը։
Ավելի վաղ՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ին, Okko հարթակում մեկնարկել էր Manyunya սերիալի նոր եթերաշրջանը, որի պրոդյուսերներն են Սարիկ և Ղևոնդ Անդրեասյան եղբայրները։
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» ինքնակենսագրական պատմվածքը Ռուսաստանում դարձավ բեսթսելլեր և թարգմանվեց մի քանի լեզուներով։ Վեպն արժանացել է նաև հեղինակավոր մրցանակների՝ Աբգարյանը ստացել է «Տարվա ձեռագիր» մրցանակը և առաջադրվել հեղինակավոր «Մեծ գիրք» գրական մրցանակի։