ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ վիճաբանության արդյունքում հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն և տուժող է ճանաչվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն): Սկսվել է նախաքննություն, պատգամավորը ճանաչվել է տուժող։
«Տվյալ միջադեպի մասնակիցը ձերբակալված է, իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարույթային գործողություններ: Քննության ընթացքում կպարզվեն դեպքի ամբողջական հանգամանքները»,- ասաց Աբրահամյանը: