Սոցիալական ցանցերում Քորթնի Քարդաշյանը կուլիսային լուսանկարներ է հրապարակել Lemme Purr-ի նկարահանումներից։ Համացանցում անմիջապես մեկնաբանություններ են հայտնվել, որ աստղը հետաքրքիր կարգավիճակում է, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։
Նկարահանումների համար ֆոտոմոդելը որոշել է կրել վառ դեղին կաշվե տաբատ և նույն գույնի կարճ տոպ։
«Անկեղծ ասած, պարզվեց, որ լավ պատկեր է և գովազդն ինքնին լավ ստացվեց շնորհիվ կատուների, որոնք վազում էին Քարդաշյանների շուրջը»,-գրում է կայքը։
Որոշ լուսանկարներում դուրս ցցված որովայնն այնքան նկատելի էր, որ երկրպագուները աստղին կոչ էին անում ընտանիքում առաջիկա համալրման մասին պատմել. «Ես պատասխանում եմ այս մեկնաբանությանը, քանի որ կարևոր է իմանալ, թե ինչպես է արտամարմնային բեղմնավորումն ազդում կանանց մարմնի վրա: Եվ դա այն է, ինչ ես ուզում եմ անել: Այդ մասին քչերն են խոսում։ Եվ ընդհանրապես, զարմանալի է, որ ժամանակակից աշխարհում մենք դեռ հարցնում ենք աղջիկներին, թե արդյոք նրանք հղի են»: