Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության մի հատված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի մասին կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։
Մինչդեռ, հաղորդագրության սկզբնական տարբերակի համաձայն, Շոլցը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Հաղորդագրության սկզբնական տարբերակը պահպանվել է Google-ի քեշում։
Համապատասխան հայտարարությունները Գերմանիայի կանցլերը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։