Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կիթառի երեկո, հաղորդում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունը:
Միջոցառման ծրագրում ընդգրկված են Ռիմսկի-Կորսակովը՝ Իսպանական կապրիչո /15′-16’/, Ֆրան Յանեսը՝ Concierto Del Mar Menor (hայաստանյան պրեմիերա) /23’/, Մանուել դե Ֆալյան՝ «Եռանկյունի գլխարկը» սյուիտ թիվ 2 /12’/, ինչպես նաև Սթիվեն Գոսը՝ Կոնցերտ «Ալբենիս» կիթառի և նվագախմբի համար (hայաստանյան պրեմիերա) /30’/։
Համերգը տեղի կունենա դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի (Իսպանիա) ղեկավարությամբ։ Մենակատարմամբ հանդես կգան Իսաբել Մարտինեսը, կիթառ (Իսպանիա) և Արտյոմ Դերվոյդը, կիթառ (Ռուսաստան):
Համերգը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 19:00-ին: Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Իսպանիայի դեսպանության աջակցությամբ և Հայաստանում Primavera Foundation-ի հետ համագործակցությամբ։