ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերին, որոնք արդեն մի քանի օր է՝ շրջանառվում են մամուլում: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանի պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը»։
Օրեր առաջ մամուլը գրել էր Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու որոշման մասին: Մամուլում անգամ նշվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է այդ պաշտոնին նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: