ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ-ից հայտնեցին նաեւ, որ մարտի 6-ից www.tickets.ffa.am կայքում մեկնարկել է մարտի 25-ին կայանալիք հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ Ֆեդերացիան պարզաբանել է, որ Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տոմսարկղերի տոմսերը վաճառքի կհանվեն ավելի ուշ։
Տրիբունաի հյուսիսային և հարավային հատվածներում հանդիպման տոմսերի արժեքը կկազմի 2 000 դրամ, արևելյան հատվածում՝ 3 000 և 5 000 դրամ, իսկ արևմտյան հատվածում՝ 10 000 դրամ։