Մարտի 7-ին Մոնթե Մելքոնյան-Իսակով պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը, որը, Shamshyan.com-ի փոխանցմամբ, հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները կառավարության աշխատակազմից են։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 08։50-ի սահմաններում։ Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։