Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նրանք պարզաբանել են, որ ոստիկանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ ոստիկանին վիրահատել են։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: