Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»,- ասել է Տիկնիզյանը՝ մեկնաբանելով իր որոշումը։
23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդում»:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: