2018 թվականից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, իսկ մինչև 2018-ը մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական աջակցություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր բանակը Mercedes չէր, և չէր էլ կարող լինել, բայց մեր բանակը կարելի է համեմատել добротний, նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր»,-հայտարարել է նա։
Սարգսյանը մեկնաբանել է նաև 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները։ «Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմատեխնիկա և ռազմամթերք պատերազմն այսպես չավարտելու համար։ Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-հայտարարել է նախկին նախագահը։
Սարգսյանի պնդմամբ՝ պատերազմի ժամանակ ռազմամթերքի և անձնակազմի 50 տոկոսն է ներգրավվել ռազմական գործողություններին։