Ռուսաստանաբնակ հայազգի լրագրող, «Նյուզ մեդիա» ընկերության ղեկավար ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը, որին արգելվել է մուտք գործել Հայաստան, Facebook-ում հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Նա հայտարարել է, այդ ճանապարհով ստիպելու է իրեն Հայաստան թողնել։
«Չգիտեմ՝ Փաշինյանը տեղյակ է, թե ով է իր նախապապը, բայց իմ նախապապ Նիկոլայը Տաթևի եկեղեցու վանահայրն էր։ «Բոմժերը» չեն կարող ինձ իմ հոր հայրենիքից զրկել»,-ընդգծել է նա։
Գաբրելյանովը ներողություն է խնդրել հայ լրագրողներից Երևանում չկայացած դասախոսության համար։ «Ընդհանրապես հային, առավել ևս՝ երկքաղաքացիություն ունեցողին Հայաստան չթողնելը չի տեղավորվում գլխումս»,-նշել է նա։
Լրագրողը խոստովանել, որ նման «վախկոտություն» չէր սպասում, թեև, ըստ նրա, գիտեր, որ «Փաշինյանը Բեթմեն չէ»։
«Թուրքիայի հանդեպ քծնանքի ժանգը, ըստ էության, խժռում է Հայաստանին։ Փորձ է արվում ոչնչացնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ»,-նշել է Գաբրելյանովը:
Բայց, միևնույն ժամանակ, նա կոչ է արել «ձեռքերը վայր չդնել»: Իր կարծիքով՝ շանս դեռ կլինի։
«Կարևորն այն է, որ ճշմարիտ հայերի գոնե տասը տոկոսը շարունակի պայքարը հանուն հայրենիքի, իրենց երեխաներին և թոռներին սովորեցնեն սիրել նախնիների հայրենիքը, հպարտանալ մեծ պատմությամբ: «Նիկոլները» գալիս ու գնում են»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ լրագրողական դասընթացներին դասախոսելու նպատակով Հայաստան ժամանած Արամ Գաբրելյանովին օդանավակայանում արգելել են մուտք գործել Հայաստան:
«Պարզվել է, որ ինչ-որ խնդիրներ կան անձնագրի հետ, հետո ասել են մուտքի հետ խնդիր կա, մի երեք ժամ անց ասեցին, որ իր մուտքն արգելված է։ Նա այլ տոմս է գնել և հետ վերադարել»,-հայտնել էր Սողոմոնյանը: