Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել։
Նշենք, որ Սիմոնյանը 2020 թվականի դեկտեմբերից 2022 թվականի փետրվար զբաղեցրել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։
2022 թվականի փետրվարի 8-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։