Միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով այժմ կա ինտերնետ հասանելիության սահմանափակում: Այս մասին հայտնում են Team Telecom Armenia -ի մամուլի ծառայությունից։
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը։
Նշենք, որ այս ընկերության բաժանորդները սոցհարթակներում իրենց դժգոհությունն էին հայտնել համացանցի անհասանելիության հետ կապված։