Երևանը մտել է ռուսաստանցիների համար մայիսյան տոներին ամենահայտնի արտասահմանյան երթուղիների եռյակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության հետազոտությանը։ Մասնագետները վերլուծել են 2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում թռիչքների ավիատոմսերի որոնումը։
«Արտասահմանյան ուղղությունների շարքում առավել հաճախ Ստամբուլի տոմսեր են փնտրում. զբոսաշրջիկների 11%-ը ցանկանում է գնալ այնտեղ։ Թուրքական քաղաք մեկ անձի համար մեկ ուղղությամբ կարող եք հասնել 24 հազար ռուբլով։ Հաջորդը Երևանն է՝ 10,8% բաժնեմասով, իսկ թռիչքի արժեքը մոտ 11 հազար ռուբլի է։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անթալիան, որը կազմել է որոնման հարցումների 6%-ը։ Հանգստավայր կարելի է հասնել 16,5 հազար ռուբլով»,- ասել են փորձագետները։
Ավելի վաղ OneTwoTrip-ի վերլուծաբանները հայտնել էին, որ Երևանը փետրվարյան տոների համար ռուսաստանցիների նախընտրած զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է։ «Առաջին տասնյակում հայտնվել են Երևանը (3.0%), Փարիզը (2.8%), Հռոմը (2.3%), Անթալիան (1.6%) և Կուալա Լումպուրը (1.5%)»,- եզրափակել է ծառայությունը։