«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը բարձր է գնահատել «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը, հաղորդում է Sport24.ru-ն։
«Արդյո՞ք սա նատուրալիզացիա է: Նա ոչ բրազիլացի է, ոչ ուրուգվայցի: Ունի հայկական ազգանուն, հայկական արմատներ։ Կարծում եմ՝ նա ուներ այդ ընտրությունը։ Ուրախ եմ, որ նման որակյալ խաղացող է ընտրել Հայաստանի ազգային հավաքականը։ Թող բոլոր հայերը միանան Հայաստանի հավաքականին»,- ասել է Բայրամյանը։
Մարտի 7-ին Տիկնիզյանը հայտարարել էր Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։ «Շնորհակալ եմ ՀՖՖ-ին ընձեռված հնարավորության համար։ Կփորձեմ իմ արժեքը խաղադաշտում ապացուցել ազգային հավաքականի մարզաշապիկով։ Առանձին-առանձին նշում եմ, որ այս որոշումն ամբողջությամբ իմ նախաձեռնությունն ու անձնական ընտրությունն էր»,- ասել է ֆուտբոլիստը՝ մեկնաբանելով իր որոշումը։
Տիկնիզյանը կնախապատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղին։ Հանդիպումը կանցկացվի մարտի 25-ին՝ Երևանում։