Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Օսկարից» հետո ցուցադրել է իր ռետրո տեսքն այն բանից հետո, երբ նրան ծաղրել են 2022 թվականին մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու «ձևանալու» համար, հաղորդում է dailystar-ը:
Քարդաշյանը մարտի 12-ին Instagram-ում ցուցադրել է Ալեքսանդր Մաքքուինի զգեստը, որով նա եղել է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված երեկույթին։ «Թեպետ հեռուստահաղորդավարուհին ներկա չի եղել «Օսկարի» հանձնման արարողությանը, սակայն ուշադրություն է հրավիրել կապույտ կիպ զգեստով երեկույթին», – գրում է պարբերականը:
Ռեալիթի շոուի հաղորդավարուհին հրապարակել է այս դիզայների հանդերձանքով երկու լուսանկար՝ մակագրելով դրանք՝ «Վերադարձ Օսկարին այս տեսքին. շնորհակալություն, Ալեքսանդր Մաքքուինի այս խորհրդանշական զգեստի համար»:
Մարտի 12-ի երեկոյան Հոլիվուդի Dolby Theatre-ում (Լոս Անջելես) տեղի է ունեցել ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 95-րդ արարողությունը: