Ադրբեջանցիները փորձել են փակել Բաքու-Արցախ ճանապարհը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Սաաթլինի շրջանի Օրթա Մուղան և Նաբաթքյանդ գյուղերի բնակիչները փորձել են փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղային ավտոճանապարհը, որպեսզի իրենց դժգոհությունն արտահայտեն խմելու ջրի խնդրի հետ կապված։ Ինչպես պատմել են տեղի բնակիչները, արդեն երկար ժամանակ է՝ գյուղատնտեսական հողերին ջուր չի մատակարարվում, բոլոր ցանքատարածությունները ցամաքել են։
Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել։ Տեղի բնակիչները պնդում են, որ ռետինե փամփուշտներից վերքեր ստացած երկու մարդ հոսպիտալացվել է, մոտ 10 մարդ ձերբակալվել է: