Երևանում մարտի 18-ի ցերեկը, մարտի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 16-ին, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է անձրև: Այս մասին
հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։