Լոնդոնի հեղինակավոր թաղամասերից մեկում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ նկարահանումներ է իրականացվել Հարի Փոթեր ֆիլմի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հարի Փոթերի մասին ֆիլմում այս տունը պատկանում էր Սիրիուս Բլեքին՝ Բլեք ընտանիքի միակ ողջ մնացած անդամին։ Ֆիլմում հասցեն այսպես էր նշվում՝ «Լոնդոն, Գրիմմոյի հրապարակ, 12»։ Իրականում՝ վրացական ոճով բնակարանը գտնվում է Լոնդոնի Քլերմոնթ հրապարակում։
Բնակարանն ունի ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց։ Բնակարանից անմիջապես կարելի է դուրս գալ այգի, որտեղ բնակիչները կարող են ուտեստներ պատրաստել և ընկերների հետ հավաքվել։
Բնակարանից ոչ հեռու գտնվում է Քինգս Կրոս կայարանը, որի գաղտնի հարթակից Հարի Փոթերն ու իր կախարդ ընկերները գնացել են Հոգվարթսի դպրոց։ «Կախարդական» բնակարանի արժեքը՝ 385 հազար ֆունտ ստեռլինգ է։