Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել գլխացավի դեպքում, պնդում է նյարդաբան Ալեքսանդր Կոմարովը։ Նա կոչ է արել առաջին հերթին հրաժարվել կոֆեին պարունակող մթերքներից և խմիչքներից, հաղորդում է Лента-ն։.
Կոմարովը նշել է, որ գլխացավը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին։ Դրա ամենատարածված պատճառներից նա նշել է զարկերակային գերճնշումը։ Բարձր ճնշմամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում բացառել աղի բարձր պարունակությամբ մթերքները։
Բացի այդ, արգելված մթերքներն են սուրճը, ուժեղ թեյը, էներգետիկ ըմպելիքները, այլ ըմպելիքներն ու սնունդը, որոնք նպաստում են հեղուկի կուտակմանը, անոթների նեղացմանը կամ բարձրացնում են սրտի զարկերի հաճախականությունը։