Մարտի 20-22-ը Վլադիմիր Պուտինի հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդիական հարցեր։
Մտքերի փոխանակում է նախատեսվում նաև միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր։