Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև Մեժլում Մեժլումյանը։ Նա հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին։
Ավելի վաղ մեր ըմբիշներից Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: