44-օրյա պատերազմի հերոսներ Մխիթար Գալեյանը (Մխո) և Հայկ Սահակյանը (Ռիժիկ) երդվել էին չլքել միմյանց: Պատերազմից ավելի քան 2 տարի անց պատմում է Հայկ Սահակյանի մայրը՝ տիկին Աստղիկը:
Զինակիցներին փրկելով՝ նրանք կրակն իրենց վրա են վերցրել և համալրել անմահների գնդի շարքերը:
Հայկ Սահակյանի հայրը՝ Հարություն Սահակյանը որդու անսահման բարության մասին է պատմել:
«Բոլորը որդուս շատ մարդամոտ, ժպտերս են ճանաչել»,-նշել է Հարություն Սահակյանը:
Տիկին Աստղիկի խոսքով էլ՝ Հայկը բոլոր վեճերը հարթեցնողն է եղել՝ լինի բակում, թե հարազատների շրջանում:
Հայկի ազնվությունն ու հայրենասիրությունը երևան եկան նաև զորակոչի ընթացքում: Անտեսելով ձեռքի կոտրվածքի հետևանքով ի հայտ եկած խնդիրները՝ նա զորակոչվել է բանակ և անցել հեշտացված օրակարագով զինծառայության:
Սակայն ամեն ինչ փոխվեց 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան:
«Զանգեց ու ասաց՝ մենք ձեր համար ենք այստեղ կանգնած»,-պատմում է հայրը:
Անտեսելով ձեռքի վնասվածքը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ընկերներ կորցրած Հայկը նետվում է կռվի հորձանուտը՝ վաշտի տղաների հետ պաշտպանելու հայրենիքը:
Հայկն ու 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանը զինակիցներ էին: Նրանք կռվել են մինչև վերջ՝ փրկելով նաև իրենց ընկերոջ՝ Աբիկ Մարգարյանի կյանքը:
«Ես Հայկի ու Մխոյի պես տղերք չեմ տեսել, ավտոմատով տանկին լարում էին»,-կոմայից դուրս գալուց հետո արդեն Երևանում պատմել է Աբիկը, որին այդ ժամանակ ընկերների մահվան մասին դեռ չէին հայտնել:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: