Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը հայ շախմատիստուհիները հաղթանակով են մեկնարկել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Facebook-յան էջից:
Նշվում է, որ Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 1-ին խաղափուլում այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:
Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը մրցել են իրար դեմ և 53-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնության մեկնարկը տրվել է մարտի 17-ին, այն կանցկացվի մինչև մարտի 30-ը: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 6 մարզիկ: