Հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտնել է, թե ինչպես են անվանակոչել նորածին դստերը: Ռեժիսորը դստեր անունը գեղեցիկ հրապարակմամբ է հայտնել:
«Բարև բոլորին: Իմ անունն Էլիզաբեթ Է: Հայրս ասում է, որ դա հին հայկական անուն է, բայց ես գիտեմ, որ դա պարզապես գեղեցիկ անուն է, որը շատ է դուր գալիս մայրիկին: Ես լավ մայրիկ ունեմ: Սկզբում նրա համար դժվար էր, բայց հիմա նա արդեն ինձնից լավ գիտի իմ ժամանակացույցը: Հայրս սիրում է քնել, կատակում է և սիրում է ինձ ու մայրիկիս: Ես արդեն մեկ ամիս է՝ լավ ձեռքերում եմ»,-Instagram-ում գրել է Անդրեասյանը:
Անդրեասյանը փետրվարին երրորդ անգամ հայր է դարձել: Անդրեասյանն ավելի քան երեք տարի է՝ հանդիպում է ռուս դերասանուհի Լիզա Մորյակի հետ, որը նկարահանվել է նրա ֆիլմերում։ Նրանք ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանման հրապարակում։ 2022 թվականի հունիսի վերջին ռեժիսորը սոցիալական ցանցերում հայտարարեց, որ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։
Կնոջ հղիության մասին հայտնի դարձավ 2022 թվականի հոկտեմբերին: Ռեժիսորն առաջին ամուսնությունից երկու որդի ունի։