Սոչիում գտնվող «Ռոզա Խուտոր» առողջարանային համալիրում երգչուհի Մաքսիմի համերգը սկանդալի է վերածվել: «Комсомольская Правда»-ն գրում է, որ երգչուհին բեմում հայտնվել է տարօրինակ տեսքով, գրեթե չի երգել, հազիվ է կանգնել ոտքերի վրա:
Նշվում է, որ երգչուհին կես ժամ շարունակ ինչ-որ բան է շշնջացել քթի տակ: Այնուհետ երգչուհին ընկել է և ցնցվել: Հանդիսատեսները ոստիկանություն են կանչել, քանի որ սկզբում նրանց մերժել են վերադարձնել համերգի տոմսերի համար վճարված գումարը։ Ականատեսները պատմել են, որ ոստիկանությունից հետո եկել է շտապօգնությունը:
Որոշ դժգոհ հանդիսատեսների, այնուամենայնիվ, հաջողվել է կիսով չափ վերադարձնել տոմսերի գումարը։