Հակակոռուպցիոն կոմիտեում ավարատվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կեղծ տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ գործի քննությունը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ. Թ.-ն մի շարք քաղաքացիների դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես, քաղաքացի Ա. Ջ.-ն դիմել է «Արտաշատի» Բ/Կ-ի մատենավար Ռ. Գ.-ին՝ վերջինիս միջոցով իր կողմից ներկայացրած անձանց համար գումարի դիմաց տալ պատվաստման վերաբերյալ հավաստագիր։ Ռ. Գ.-ն էլ ընդունելով առաջարկը և ստանալով 330 հազար դրամ գումար իր հերթին դիմել է «Բուրաստանի» ՊՈԱԿ-ի տնօրենին, ում հետ ունեցել է ազգակցական կապ։
Քննությամբ պարզվել է, որ Կ. Թ.-ի պահանջով նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:
Այնուհետև նույն սխեմայով իրականացվել է այլ քաղաքացիների համար կեղծ սերտիֆիկատների տրամադրումը՝ մի դեպքում՝ 40 հազար դրամի դիմաց, մեկ այլ դեպքով՝ 50 հազար։
ՊՈԱԿ-ի տնօրենին պաշտնեական կեղծիք իրականացնելու համար 4 դրվագով մեղադրանք է ներկայացվել, որը ենթադրում է ազատազրկում առավելագույնը չորս տարի ժամկետով (ըստ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի):
Մեղադրանքներ են ներկայացվել նաև կեղծ սերտիֆիկատների համար դիած քաղաքացիներին և նրանց միջնորդ Ռ. Գ.-ին։