Հայաստան-Թուրքիա խաղից առաջ FAF-ը (First Armenian Front ) կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից, որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում են FAF-ից։
«Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։ Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ»,- նշել են FAF-ում։
Մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղերի շրջանակներում։ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։