Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը հաղթել են Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատիստուհիներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը չորս հնարավորից վաստակել են 3,5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և յոթերորդ տեղերը։
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունն անցկացվում է մարտի 17-30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում, որին մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։
Շախմատի ֆեդերացիան ամփոփել է անցնող տարում հայ շախմատիստների գրանցած հաջողությունները
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում: Ֆեդերացիան հիշեցրել է, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային...