Վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ կրոնական երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով Եգիպտոս կատարած այցի արդյունքում այդ հարցերի քննարկմանը։
Ըստ նրա՝Եգպտոսում հայկական պատվիրակության այցի ժամանակ կարողաել են իրենց գործընկերնին ներկայացնել այս հարցերը։ «Մեր գործընկերները հասկացան, որ ԼՂ հակամարտությունը, Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները որևէ կրոնական երանգ չունեն»,-հայտարարեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ բարձր էր գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։