Արցախում սննդամթերքի պաշարները գրեթե սպառման եզրին են: Այս մասին այսօր հայտարարել է «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով տեսակամուրջի ժամանակ նշել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա խոսել է նաև էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով առաջացած ու առաջիկայում հնարավոր խնդիրների մասին՝ ընդգծելով, որ իրավիճակն այս առումով կրիտիկական է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ: