Հոնկոնգից ժամանած զբոսաշրջիկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել Թայլանդի զվարճանքների կենտրոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Բարձրությունից ցատկելու ժամանակ պոկվել է պարանը և, բարեբախտաբար, զբոսաշրջիկն ընկել է ջուրը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
«Կարծես ինչ-որ մեկն ինձ դաժանորեն ծեծել է»,- CNN-ին ասել է վիրավոր ճանապարհորդը:
Զվարճանքների կենտրոնը նրան փոխհատուցել է մոտ 300 դոլար ձախողված ցատկի և հոգացել հոսպիտալացման ծախսերը: