Մենք հուշագիր ենք ստորագրել, որն ուղղված է Հատիսում հենց տեղում հայտնաբերված պեղումներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ Հիսուսի արձանի վերաբերյալ շինաշխատանքների ընթացքի մասին հարցին ի պատասխան։
«Ստորագրվել է պեղումների համաձայնագիր «Ծառուկյան» հիմնադրամի և մեր համապատասխան գիտահետազոտական կառույցի հետ։ Մեր տեղեկություններով՝ համապատասխան եղանակային պայմանների դեպքում անմիջապես պեղումներ կիրականացվեն։ Հուշագրով հստակ ամրագրված է, որ պեղումների արդյունքներից ելնելով, եթե մասնագիտական եզրակացություն լինի, որ դա կարելի է վերականգնել, ամրակայել, պետք է իրականացնել այդ աշխատանքները, և միայն դրանից հետո կքննարկվեն այլ նախագծեր»,- ասել է Անդրեասյանը։
Նա հստակեցրել է, որ այս պահին խոսքը գնում է միայն մշակութային ծառանգության ամբողջական ուսումնասիրության, դրա հետագա ճակատագրի որոշման մասին, որից ածանցյալ են լինելու բոլոր մյուս նախագծերը։ Անդրեասյանը հավելել է, որ այս մասով նախարարությունը հետևողական է լինելու։
Հիսուսի բարձրադիր արձանը Հայաստանում կանգնեցնելու գաղափարը ՀՀ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանինն է։ Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ «Հատիս» նախաձեռնությունը դիմել է դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը։
Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում՝ հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։
Վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով․ Հայհիդրոմետ
Այսօր ձմեռային արևադարձի օրն է, վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով, Ֆեյսբուքի իր էջում...