Ռուս հեռուստահաղորդավար, հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսին Դմիտրի Շեպելևը որդու՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան, հայտնում է РБК-ն։
«Քարերի ու ծիրանի երկիր, անգնահատելի և ուրախ: Արարատն ուղղակի գլխապտույտ գեղեցկություն ունի»,- իր անցած ճանապարհի մասին պատմել է շոումենն իր անձնական բլոգում։
Դատելով հրապարակումներից՝ Շեպելևն ու որդին իրենց ճանապարհն սկսել են Գառնու կիրճից։
Ազատ գետի հունում գոյացած Գառնու կիրճում է գտնվում Հայաստանի բնության հուշարձանը՝ Քարերի սիմֆոնիան։ Հսկայական բազալտե սյուներից բաղկացած քարե պատը կախված է գետնից մինչև 50 մետր բարձրության վրա։