Երգչուհի Դիանա Արբենինան «Ночные снайперы» խմբի հետ Երևանում հանդես կգա նոր շոու ծրագրով, հայտնում է tomsarkgh-ը։
Ներկայացումը տեղի կունենա մայիսի 15-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճի բեմում։
«Համերգի ժամանակ կհնչեն բոլորին հայտնի հիթեր, Արբենինայի առաջին իսկ բառից ճանաչելի լիրիկան և, իհարկե, պրեմիերաներ, որոնց բոլորս սպասում են բոլորը»,- ասված է հայտարարությունում։
Համերգը կմեկնարկի ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը 10.000-32.000 դրամ է, հայտնում է աղբյուրը։