Վճռաբեկ դատարանը կալանավորել է «օրենքով գողի», հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 22-ին Վճռաբեկ դատարանը կալանքը որպես խափանման միջոց է կիրառել «քրեական հիերարխիայում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ։
Ավելի վաղ ՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր փաստաբանի միջնորդությունը և 10 մլն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակել Ժ. Բ.-ին: Սակայն Վճռաբեկ դատարանը համարել է, որ այս խափանման միջոցն անարդյունավետ է «ազատության մեջ գտնվող մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի հնարավորությունը կանխելու համար» և բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կալանավորելով «օրենքով գողին»:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հաղորդագրության մեջ խոսքը Ժիրայր Բրուտյանի մասին է, ով հայտնի է որպես «Շահումյանցի Ժիրո»: 2021 թվականի մայիսին դատախազությունը հայտնել էր «Շահումյանցի Ժիրո» անունով հայտնի «օրենքով գողի» ձերբակալության մասին, ով, ըստ գերատեսչության տվյալների, խմբավորումներ է ղեկավարել «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։