ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի պատասխան «Ռոսսելխոզնադզոր» -ի, հայտարարել է, որ արտահանվող կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների», – ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման շղթային, Հայաստանում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործմանը և Ռուսաստան հետագա արտահանմանը: Խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, հավելել են գերատեսչությունում։
Տեսչական մարմինը նաև նշել է, որ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման ծավալներն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ վատ վերահսկողության և հայկական կողմից սահմանափակող միջոցների խախտումների պատճառով: