Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների հավանականությունը։
«Իրավիճակի վատթարացման ռիսկն աճել է անցյալ տարվա սկզբից», – բացատրում է գործակալությունը:
Fitch-ը նշում է, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը տարեցտարի սրվել է: Դրանք սրվել են, ի թիվս այլ բաների, ադրբեջանցիների կողմից Հայաստան տանող Լաչինի միջանցքի փակմամբ։
Միևնույն ժամանակ, ըստ Fitch-ի, Բաքուն և Երևանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրի, որը «կհանգեցնի փոխադարձ առևտրի և հարաբերությունների բարելավման»
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, ըստ գործակալության, լարված են, այդ թվում՝ Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու ֆոնին։ «Մեր հիմնական գործն այն է, որ Ռուսաստանն իր խաղաղապահ ուժերը պահի [Հայաստանում]։ Առնվազն մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ 2025 թվականի վերջը»,- նշում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին: Նա նշել էր, որ նախօրեին տեղեկացրել են Ադրբեջանին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
Մարտի 30-ի երեկոյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը Սյունիքի սահմանային հինգ հատվածներում 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Նշվում է, որ տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: