Ինչպես և կանխատեսվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ց։
Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն, ժամը 05։00-07։00-ին, օդում -1-ից -2.4, հողի մակերևույթին -1-ից -3 աստիճան։ Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում 0-ից -2.5, հողի մակերևույթին 0-ց -4 աստիճան։ Նշվում է, որ ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում այսօր ցերեկն սպասվում է +11-ից +15 աստիճան տաքություն, ապրիլի 3-ի գիշերը՝ +4-ից +8, իսկ ցերեկը՝ +14-ից +18 աստիճան տաքություն։