Խուրշուդյանների ընտանիքում նոր հույս ու լույս կա․ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։
Երեխային Հովհաննես են անվանակոչել։
Մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը նշում է, որ երեխայի ծնունդը շատ սպասված է եղել։ Թեև առողջական խնդիրներին և դժվարություններին՝ ծնողները կարողացել են պայքարել և լույս աշխարհ բերել փոքրիկին։
Սենիկ Խուրշուդյանը ծառայության է մեկնել 2019-ին։ Հայրենիքը պաշտպանելը Սենիկի համար պարզապես զինվորական պարտականություն չէր։ Նա առավելագույն նվիրումով է մեկնել մարտի։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։